Popular Posts

Wednesday, December 7, 2011

Արթուր Բաղդասարյանը կազատվի աշխատանքից եւ կդառնա շտաբի պետ


այս օրերին իշխանական վերնախավում խոսում են «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ Ազգային անվտանգության քարտուղարի (ԱԽՔ) պաշտոնից ազատման մասին: Ըստ շրջանառվող տեղեկությունների` դա նման է լինելու Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությանը այն իմաստով, որ Բաղդասարյանը հայտարարելու է, թե պաշտոնից հեռանում է ՕԵԿ-ի նախընտրական շտաբի աշխատանքները համակարգելու համար:
Իշխանությունների հաշվարկը հետեւյալն է. Արթուր Բաղդասարյանը արդեն ոչ ԱԽՔ պաշտոնում կփորձի փոքր-ինչ ընդդիմադիրի դեր խաղալ, եթե դա ինչ-որ հրաշքով հաջողվի, ՕԵԿ-ը առանձին կմասնակցի ընտրություններին: Եթե ոչ, ինչը շատ ավելի հավանական է, ՕԵԿ-ին 2-3 տեղ կտան ՀՀԿ-ի ցուցակում, եւ Ա. Բաղդասարյանը կդառնա, ասենք, ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետի տեղակալի տեղակալ: Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի քարտուղարի նոր հավակնորդներին, ապա դեռեւս անուններ չեն նշվում: Թեեւ, ինչպես Աժ նախագահի դեպքում, ԱԽ քարտուղար եւս կարող է չնշանակվել: Հայաստանը արդեն գտնվում է նախընտրական փուլում, եւ բոլոր նշանակումները կատարվում են բացառապես այդ տրամաբանության շրջանակներում: Ուստի ազգային անվտանգության խորհուրդը մի քանի ամիս կարող է նաեւ նախագահ չունենալ: Առավել եւս, որ Արթուր Բաղդասարյանն էլ չեղածի հաշիվ է»,- գրում է «168 ժամ»-ը:

No comments:

Post a Comment