Popular Posts

Friday, December 16, 2011

«Պոշոլ կ չորտու, ի՞նչ կոմպրոմիս, ի՞նչ բան, կարո՞ղ ա գիտեք, ձեր զահլեն ունեմ»


«Օր օրի «Հրազդան» մարզադաշտի շուրջ ծավալված զարգացումները բուռն շրջան են մտնում։ Այն, որ արդեն մեկ տարուց ավել է, ինչ Ռուբեն Հայրապետյան–Աշոտ Աղաբաբյան հարաբերությունները մի առվով չէին գնում, երևի թե այդ մասին շատերը գիտեին, բայց որ «Հրազդան» մարզադաշտի «բազար»- ը այնքան էր թեժանալու, որ «էլ գող փիսո, էլ քաչալ շուն»... Չէինք պատկերացնում, որ բանը դրան կհյասնի, քանի որ ի վերջո ռինգի երկու կողմում էլ, իբրեւ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ գործ ունեինք։ Ինչեւէ, քանի որ
«Հրազդան» մարզադաշտի խնդրի լուծման բանալին այլեւս դուրս է գալիս Աշտո Աղաբաբյանի՝ Բուռնաշի տիրույթից եւ այդ մասին գլկխի է ընկել հենց ինքը՝ Բուռնաշը, երեկվանից ակտիվ լուրեր էին պտտվում, այն մասին, որ պատգամավոր Աղաբաբյանը իր մտերիմ շրջանակներից «դելեգացիա» է ուղարկել Նեմեց Ռուբոյի մոտ է՝ ասելով, որ ինքը պատրաստ է սեղանի շուրջ նստել, բանակցել ու հարցը կոմպրոմիսային դաշտում լուծել։ Սակայն, նույն լուրերի համաձայն՝ խոսվում է այն մասին, որ Ռ. Հայրապետյանը Աղաբաբյանի սուրհանդակներին ասել է, որ «Պոշոլ կ չորտու, ի՞նչ կոմպրոմիս, ի՞նչ բան, կարո՞ղ ա գիտեք, ձեր զահլեն ունեմ»,- գրում է «Իրավունք»-ը: 

No comments:

Post a Comment