Popular Posts

Friday, December 16, 2011

Ուժի գործադրմանը կողմ է, զինված հեղափոխությանը` դեմ

«Մենք միշտ ասել ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ եթե ժողովրդին հնարավորություն չի տրվում սահմանադրական ընտրությունների միջոցով ձեւավորել իր իշխանությունը, ժողովուրդը կստիպի, ճնշում կգործադրի եւ ուժով, ոչ թե զինված հեղափոխությամբ, կհասնի արդյունքի: Մենք մնում ենք մեր կարծիքին, որ զինված հեղափոխություն պետք չէ»,- թերթի հետ զրույցում  ասել է  ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը` մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, թե «քանի որ իշխանությունները չեն ցանկանում հեռանալ խաղաղ ճանապարհով, մենք դա կանենք մյուս տարի ուժով»,- գրում է «Առավոտ»-ը: 

No comments:

Post a Comment