Popular Posts

Monday, December 19, 2011

Եվրոպայում նվազել է քրիստոնյաների թիվը


Նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ քրիստոնյաների թիվը Եվրոպայում նվազում է` միաժամանակ աճելով Աֆրիկայում և այլ վայրերում: SF Gate-ը հաղորդում է, որ Եվրոպայում այժմ ապրում է աշխարհի քրիստոնյաների մեկ քառորդը, մինչդեռ մեկ դար առաջ այդ թիվը կազմում էր երկու երրորդը։ Քրիստոնյաների մեկ քառորդն ապրում է Հարավային Աֆրիկայում, իսկ մոտավորապես մեկ երրորդը` Ամերիկայում:

Ընդհանուր առմամբ քրիստոնյաները մնում են որպես ամենամեծ կրոնական խումբն աշխարհում` մոտ 2.2 միլիարդ հետևորդներով: Երկրորդ տեղում մուսուլմաններն են՝ 1.5 միլիարդ հետևորդներով:

Քրիստոնյաները հիմնականում քիչ են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ նրանք կազմում են բնակչության ընդամնեը 4 տոկոսը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են երկուշաբթի օրը՝ Pew Research Center's Forum-ի կողմից:

No comments:

Post a Comment