Popular Posts

Monday, December 12, 2011

Հայազգի գործիչը նշանակվել է Մոնրեալի քաղաքային խորհրդի նախագահ


Մոնրեալի քաղաքապետ Ջերալդ Թրեմբլեյը հանձնարարական էր տվել, որ Հարություն Շիթիլյանը նշանակվի Մոնրեալի քաղաքային խորհրդի նախագահ: Քաղաքապետի կարծիքով` Հարություն Շիթիլյանը համապատասխան թեկնածու է, որը կարող է առաջնորդել Մոնրեալի քաղաքային խորհուրդը: Թրեմբլեյը նշել է, որ խորհրդի պատմության մեջ Շիթիլյանն ամենաերիտասարդ նախագահն է:
Մոնրեալի քաղաքային խորհուրդն արդեն վավերացրել է քաղաքապետի հանձնարարականը, ուստի Հարություն Շիթիլյանն արդեն քաղաքային խորհրդի նախագահն է:

No comments:

Post a Comment