РИА Новости-ն հաղորդում է, որ այսօր երեկոյան ժամը 21:24 ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները և հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Չուրկովը ստորագրել են արձանագրություն, ըստ որի Պետդումայի ընտրությունները կայացած են համարվում:
ԿԸՀ-ի նախագահի խոսքերով` հանձնաժողովը սկսում է 450(պատգամավորական մանդատների քանակով) հեռագրերի տարածումը վեցերորդ գումարման Պետդումայի ընտրված պատգամավորներին:
«Նրանք դեռ ժամանակ ունեն, որ կամ մտածեն և հրաժարվեն մանդատներից կամ ընդունեն», - հիշեցրել է Չուրկովը:
Դա անելու համար պատգամավորներին 5 օր ժամանակ է տրվում:
Համաձայն վերջնական արդյունքների՝ Պետդումա են անցել 4 կուսակցություններ՝ Единая Россия, КПРФ, Справедливая Россия և ЛДПР: Ձայների մեծամասնությունը հավաքել է Единая Россия–ն:
Ըստ Газета.Ru-ի` որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63.47 %-ը:
No comments:
Post a Comment