Popular Posts

Friday, December 9, 2011

ВКонтакте-ի հիմնադրին հրավիրել են անվտանգության ծառայություն


Սանկտ-Պետերբուրգի դատախազությունը ծանուցագիր է ուղարկել Ռուսաստանում խոշորագույն սոցիալական ցանցի՝ ВКонтакте-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Դուրովին, որն այս շաբաթ հրաժարվել էր կատարել Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության (ԴԱԾ) պահանջը՝ արգելափակել «Կանգնեցնենք «Միացյալ Ռուսաստանին»» («Остановим «Единую Россию»),«Ժողովուրդն ընդդեմ «Միացյալ Ռուսաստանի»» («Народ против «Единой России») և նմանատիպ մի քանի խմբեր, որոնք քննադատում են իշխանություններին և համակարգում ընդդիմության գործողությունները՝ ընտրությունների արդյունքների կեղծման դեմ ուղղված ցույցերի ժամանակ, այս մասին հաղորդում է Газета.ru-ն։
«09.12.2011-ին, ժամը 17-ին, Ձեզ հրավիրում ենք Սանկտ-Պետերբուրգի դատախազություն `իրականացվող ստուգումների առնչությամբ պարզաբանումներ տալու համար»,- ասված է եղել ծանուցագրում։ Փաստաթողթը Դուրովը հրապարակել է Twitter-ի իր էջում։
ВКонтакте-ի մամուլի քարտուղար Վլադիսլավ Ցիպլուխինը հայտնել է ռուսական Forbes-ին, որ ուրբաթ, դեկտեմբերի 9-ին, Դուրովը չի գնա դատախազություն՝ հավելելով, որ սոցցանցի ղեկավարությունը դեռևս ռազմավարություն չի մշակել դատախազության հարցման կապակցությամբ։ «Պավելը միայն տեսել է այդ փաստաթուղթը, այսօր դատախազություն չի գնա։ Հետագա գործողությունների համար դեռևս որոշումներ ընդունված չեն»,- ասել է Ցիպլուխինը։
Դուրովի չներկայանալու դեպքում նրան կարող են ենթարկել վարչական պատասխանատվության ՌԴ Քաղաքացիական օրենսգրքի 17.7 կետով, նշվում է ծանուցագրում։ 
Այս շաբաթ Դուրովը հայտնել էր Twitter-ում, որ իրեն դիմել են ԴԱԾ-ի աշխատակիցները՝ ВКонтакте-ում վերը նշված խմբերի աշխատանքը կասեցնելու պահանջով։ Դուրովը պատմել էր Forbes-ին, որ ԴԱԾ-ն այն ժամանակ սահմանափակվել էր միայն խնդրանքով և ճնշում չէր բանացրել նրա վրա։

No comments:

Post a Comment