Popular Posts

Monday, December 12, 2011

Ծառուկյանը Դուբայից զանգել է ոստիկանապետին ու բացատրություն պահանջել


Դուբայում իր 55-ամյակը նշող Գագիկ Ծառուկյանը վերադարձել է Երեւան: «Մինչ այդ մեզ տեղեկություններ էր հասել, որ Գագիկ Ծառուկյանը Դուբայից զանգահարել է ոստիկանապետ Վովա Գասպարյանին եւ բացատրություն պահանջել իր կողմնակիցների ձերբակալությունների համար: Որոշ տեղեկություններով՝ ոստիկանապետը պատասխանել է, թե սրանք դեռ «ծաղիկներն են»: Եղե՞լ է նմանատիպ խոսակցություն Ծառուկյանի ու նորանշանակ ոստիկանապետի միջև, թե՞ ոչ հարցին ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանն ասել է թերթին հետեւյալը. «Այս պահին ես չեմ կարող դա մեկնաբանել, պիտի խոսեմ պարոն Ծառուկյանի հետ: Բայց որ պարոն Ծառուկյանը, իբրեւ պատգամավոր եւ կուսակցության նախագահ, կարող էր զանգահարել ոստիկանապետին եւ բացատրություն խնդրել կամ պահանջել, իհարկե կարող էր»:
ԲՀԿ-ն դեռ խուսափում է գնահատական տալ կամ դատապարտել ձերբակալությունները: Ավելին՝ կուսակցության մամուլի խոսնակը պնդում է, թե ձերբակալված է ԲՀԿ մեկ անդամ՝ Ջերմուկի ԲՀԿ կառույցի ղեկավարը, մնացածները ԲՀԿ-ական չեն»:
«Դատապարտեմ ի՞նչը, մի հատ հասկանանք ինչ է կատարվում, հետո նոր միայն կամ դատապարտենք, կամ ողջունենք, կամ աջակցենք»,- մեր թերթի հարցին ի պատասխան՝ հայտարարել է նա»,- գրում է «Հրապարակ»-ը:

No comments:

Post a Comment