Popular Posts

Friday, December 16, 2011

Գալուստ Սահակյանը քաղաքական թոշակի՞ կուղարկվի


«ՀԺ»-ն գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հանրապետական կուսակցության վերնախավի նեղ շրջանակում քննարկվում է մի շարք ճանաչելի օդիոզ դեմքերի «զոհաբերությամբ» կուսակցության կերպարը թարմացնելու հնարավորությունը: 


Այս համատեքստում ամենասենսացիոն նորությունն այն է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում կարող է տեղ չունենալ կուսակցության խմբակցության երկարամյա ղեկավար Գալուստ Սահակյանը:

Մեր աղբյուրները պնդում են, որ Սահակյանը կարող է ուղղակի քաղաքական թոշակի ուղարկվել, և որպես փոխհատուցում` նրա որդուն` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին ապագա կառավարությունում խոստացվել է նախարարական պաշտոն: Մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀԿ համամասնական ցուցակում կարող են տեղ չգտնել նաև կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

Գրեթե ստույգ հայտնի է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ չի ունենալու նաև Լևոն Սարգսյանը՝ հանրահայտ Ալրաղացի Լյովիկը:

No comments:

Post a Comment