Popular Posts

Friday, December 16, 2011

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Բրայզայի թեկնածության աջակցության մասին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությանը։ Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը։ 

Վերջինս, պատասխանելով Բրայզայի թեկնածության հաստատման հարցին, նշել է. «Կարծում եմ, որ դուք գիտեք մեր աջակցությունը վայելող թեկնածուների մասին։ Մենք ցանկանում ենք, որ այդ կարևոր պոստերը թափուր չմնան»։

Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին Բարաք Օբաման, օգտվելով իր սահմանադրական իրավունքից և որ Կոնգրեսը գտնվում է արձակուրդում, Մեթյու Բրայզային նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։

Ի դեպ, այս տարվա դեկտեմբերի սկզբին Բրայզան հայտարարել էր. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրորդ անգամ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Սենատին առաջադրել է իմ թեկնածությունը։ Ես սպասում եմ Սենատի որոշմանը։ Այնպիսի ժողովրդավարական համակարգ ունեցող երկրում, ինչպիսին որ մեր երկրում է, իշխանական ցանկացած ճյուղ ունի իր անկախ լիազորությունները։ Սենատն իմ հարցով որոշում է ընդունելու նախքան Կոնգրեսի արձակուրդ գնալը։ Սակայն դրա ստույգ ժամկետը հայտնի չէ»։

No comments:

Post a Comment