Հայաստանի կառավարման ակադեմիայի նախկին ռեկտոր Հովհաննես Հարությունյանը, ըստ «Առավոտ»-ի, մեկնել է Հայաստանից, ու թե ինչ ուղղությամբ ու ինչ պատճառով` հայտնի չէ:
«Գրագողությամբ զբաղվելու, ուսանողին ծեծելու և հայհոյելու համար Հովհաննես Հարությունյանը ցայսօր որևէ պատժի չի արժանացել: Ավելին՝ Հայաստանը լքելով, կարելի է ենթադրել, նա պատժից խուսափելու լավագույն ձևն է ընտրել ու, փաստորեն, հաջողել է», «Հարությունյանի՝ տարիներ շարունակ ղեկավարած հիմնարկում որևէ տեղեկություն չունեին նրա մեկնելու վայրի և պատճառների մասին կամ էլ չցանկացան ասել: Միայն հաջողվեց պարզել, որ Հարությունյանի վերընտրության ժամկետը լրացել է, և այդ պատճառով կ նոր ընտրություններում նա իր տեղը զիջել է կարկառուն դաշնակցական, նախկինում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Դավիթ Լոբյանի հորեղբոր տղային՝ Արսեն Լոբյանին:
No comments:
Post a Comment