«168 ժամ»-ը գրում է, որ գեներալ Մանվել Գրիգորյանի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջև հարաբերությունները խիստ լարված են: «Ըստ տեղեկությունների՝ Մանվել Գրիգորյանը խիստ զայրացած է Ն. Միրզախանյանի ձերբակալության, մասնավորապես` Ոստիկանության աշխատակիցների գործելաոճի կապակցությամբ: Երեկ շատերը պնդում էին, որ Ն. Միրզախանյանի ձերբակալությունը զուտ անձնական վրեժխնդրություն է Վլադիմիր Գասպարյանի կողմից, քանի որ նրա՝ էջմիածնում բնակվող ազգականների և Միրզախանյանի միջև մինչ այդ կոնֆլիկտ էր առաջացել:
Ըստ նույն աղբյուրների՝ երբ Միիզախանյանին զգուշացրել էին, թե ում ազգականների հետ գործ ունի՝ վերջինս չէր ենթարկվել և հայհոյել էր: Ասում են նաև, թե Ն. Միրզախանյանին ՀՀ ոստիկանություն տանելուց հետո դաժան ծեծի են ենթարկել, ապա տեղափոխել Արմավիրի քննչական բաժանմունք, և մինչև հիմա չեն թողնում նույնիսկ փաստաբան մոտենա նրան:
Ըստ Միրզախանյանի մտերիմների՝ փաստաբանին չթողնելու պատճառն այն է, որ ծեծի հետևանքով կապտուկներ են առաջացել, և չեն ցանկանում, որպեսզի որևէ մեկը նրան տեսնի այդ վիճակում:
Հիշեցնենք, որ Ն. Միրզախանյանի կինը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր. «Ի՞նչ ա արել իմ ամուսինը, կամ ինչի՞ մեջ են նրան կասկածում, ով կասկածում է, թող առաջինն իր անալիզները ստուգեն, նոր իմ ամուսնուն մեղադրեն: Իմ ամուսինը 1000 տոկոսանոց մաքուր է, ասել եմ, ասում եմ ու կասեմ: Առանց ամաչելու՝ իմ 6 տարեկան երեխային ձմեռվա կեսին թողնում են փողոցում»: Երեկ էջմիածնում ն Արմավիրում լարված իրավիճակ Էր:
Ասում են, որ գեներալ Մանվել Գրիգորյանին տեղի ունեցածն այնքան Է զայրացրել, որ նա սպասում Է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իտալիայից վերադարձին, որպեսզի կատարվածի մասին անձամբ զրուցի»:

No comments:
Post a Comment