Popular Posts

Wednesday, December 7, 2011

Ակնոցը կաշառք չէ


ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ԲՀԿ-ի առողջապահական ակցիաները կաշառք չեն:  «Ծառուկյան հիմնադրամի հաշվին մինչև 2000 մարդկանց ակնոցներ բաժանելը, վիրահատելը Թովմասյանը նախընտրական կաշառք կհամարեր, եթե նախկինում նույն հիմնադրամը նմանատիպ գործունեություն չծավալեր: «Մենք հիմա նախընտրական փուլում չենք, այն սկսվում է քվեարկությունից 30 օր առաջ»,- ընդգծեց նախարարը` հասկանալով, որ այլ բան ասելու դեպքում կարող էր ասվածն իր դեմ շուռ գալ, քանի որ մի երկու ամիս հետո նույն բանով զբաղվելու է նաև ՀՀԿ-ն»:

«Ժողովուրդ»-ը փորձել է նույն հարցի վերաբերյալ ստանալ նաև ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մեկնաբանությունը. «Սակայն նրան դուր չեկավ մեր հարցադրումը` նախընտրական կաշառքի մասին. «Սխալ է, Դուք հարցը սխալ եք ձևակերպում, ճի՛շտ ձևակերպեք, կպատասխանեմ»:

No comments:

Post a Comment