Popular Posts

Wednesday, December 7, 2011

Հ. Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո Գալուստ Սահակյանի դիրքերը թուլացե՞լ են


«Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո ոմանց դիրքերը թուլացել են ՀՀԿ-ում, հատկապես նրանց, ովքեր համարվել են նրա թիմից»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում. «Օրինակ, Գալուստ Սահակյանինը: «Ես համագործակցել եմ և Արթուր Բաղդասարյանի հետ, և դրանից հետո բոլոր Աժ նախագահների հետ, որովհետև մեր աշխատանքի բնույթն է այդպիսին, ոչ թե որևէ անձի նկատմամբ վերաբերմունքով եմ առաջնորդվում»,- ասել է Սահակյանը: Իսկ Սամվել Նիկոյանը կվստահի՞ իրեն նույնքան, որքան Հ. Աբրահամյանն էր վստահում. «Իմ լիազորությունների շրջանակը որևէ նախագահի վստահելու խնդիր չունի, որովհետև նախագահն իր լիազորությունների շրջանակն ունի, խմբակցության ղեկավարը՝ իր»:

No comments:

Post a Comment