Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայի մտահոգությունն է հայտնել իրանցի հրամանատար Ամիր-Ալի Հաջիզադեի վերջին մեկնաբանությունների վերաբերյալ, ով հայտարարել էր, որ եթե Իրանը վտանգի ենթարկվի` կգրոհի Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության կայանները. «Մենք պատրաստ ենք հարվածել ՆԱՏՕ-ի բազաներին Թուրքիայում, եթե մեզ վտանգ սպառնա: Իսկ հետո կանցնենք մյուս թիրախների վնասազերծմանը»:
Հինգշաբթի օրը թուրքական ԱԳՆ-ի աշխատակիցը, AFP գործակալությանը հայտնել է, որ Դավութօղլուն իր իրանցի կոլեգային՝ Ալի Աքբար Սալեհիին բանավոր կերպով Անկարայի մտավախություններն է հաղորդել:
No comments:
Post a Comment