Popular Posts

Thursday, December 1, 2011

Օբաման երկրորդ անգամ է ներկայացրել Սենատի հաստատման


Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրորդ անգամ Սենատի հաստատմանն է ներկայացրել դեսպանի պաշտոնում իր թեկնածությունը։
«Ես սպասում եմ Սենատի որոշմանը, որը կհաստատի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում իմ նշանակումը»,– ադրբեջանական Apa.az կայքի հաղորդմամբ՝ ասել է Բրայզան և հավելել, որ Սենատը որոշում կընդունի նախքան արձակուրդ գնալը (կոնկրետ օր, սակայն, Բրայզան չի նշել)։
Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզայի թեկնածությունն ամիսներ շարունակ չէր հաստատվում ԱՄՆ Սենատում։
ԱՄՆ սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի կողմից առաջադրված թեկնածունները պետք է հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից։
Սակայն այն դեպքում, երբ Կոնգրեսը միջնստաշրջանային արձակուրդում է գտնվում, ապա երկրի նախագահը կարող է կադրային նշանակումներ կատարել միանձնյա՝ առանց Սենատի հավանության։
Բարաք Օբաման անցած տարեվերջին օգտվեց իր այդ իրավունքից՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելով Բրայզայի թեկնածությունը։
Սակայն եթե սենատորները մինչև Կոնգրեսի հաջորդ նստաշրջանի վերջը (2011թ նոյեմբեր–դեկտեմբեր) չհաստատեն Բրայզայի թեկնածությունը, ապա Օբամայի վերոնշյալ հրամանը կկորցնի իր ուժը։

No comments:

Post a Comment