Popular Posts

Friday, December 9, 2011

փոխգնդապետը, անցնելով իր լիազորությունները, բռնություն է գործադրել


ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունում կատարված ստուգման արդյունքների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզային քննչական բաժնի պետի՝ ոստիկանության փոխգնդապետի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:
Հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի համաձայն՝ փոխգնդապետը, անցնելով իր լիազորությունները, բռնություն է գործադրել իր ենթակայության ներքո աշխատող քննիչի նկատմամբ, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը՝ կասկածելով հանցագործություն կատարելու մեջ: 
ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված սույն քրեական գործով կատարվում է նախաքննություն: 
Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

No comments:

Post a Comment