Popular Posts

Monday, December 12, 2011

Հովիկ Աբրահամյանը դեռևս շրջում է թիկնազորով


«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն իր զրահապատ ծառայողական մեքենան ԱԺ-ին հանձնելուց հետո շրջում է սեփական մեքենայով` «100 OO 01» համարանիշերով: Այդ մեքենայի հետևից էլ ոստիկանական լուսաձայնային ազդանշաններ` «միգալկաներ» ունեցող մի մեքենա է շրջում: 


«Մինչդեռ շարքային պատգամավորն իրավունք չունի նման համարանիշեր, առավել ևս ուղեկցող թիկնազոր ունենալ. «oo 01» համարանիշերով ավտոմեքենաները տրամադրվում են միայն ԱԺ նախագահին և փոխնախագահներին, հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարներին ու տեղակալներին: Ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանն արտոնյալ կարգավիճակում»:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ աշխարհում ընդունված կարգ է, որ ԱԺ նախագահները շրջեն այդպիսի համարներով. «Եթե Տիգրան Թորոսյանն էլ ցանկանար, կտայինք»:

«Ինչ վերաբերում է «միգալկաներին», ապա Ղարիբջանյանը տեղյակ չէր»,- հավելում է թերթը:

1 comment:

  1. Երկրում անթողություն ա, ով ուզւմ ինչ ուզում անում ա, ընդդիմադիր պատգամավորները պետք է նախաձեռնեն, որ մանդատից զրկեն տենց պատգամավորին, որը կարգ ու կանոն չգիտի, ու անօրինական բաներ ա անում, թող նախաձեռնեն ու ժողովուրդն էլ պահանջի.... կամ նոր ԱԺ նախագահն ինչ ա անում այդ ուղղությամբ, թող իրենից պահանջեն

    ReplyDelete