Popular Posts

Monday, December 12, 2011

Վարդան Այվազյանը հայտարարել է, որ սխալմամբ է «ձեռնպահ» սեղմել


«Ժողովուրդ»-ը գրում է, որ Տնտեսական հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը մեկն է այն պատգամավորներից, որ ձեռնպահ էր քվեարկել Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ նախաձեռնությանը: Թերթի հետ զրույցում, սակայն, Վարդան Այվազյանը հայտարարել է, որ սխալմամբ է «ձեռնպահ» սեղմել: 


«Ես քվեարկությունից հետո հայտարարեցի դահլիճում, որ դեմ եմ այդ նախագծին, որ սխալմամբ եմ ձեռնպահ քվեարկել: Մեկ-մեկ լինում է, որ սխալմամբ ուրիշ կոճակ ես սեղմում, հետո հայտարարում այդ մասին»,-արդարացել է նա:

«Հիշեցնենք, որ Վարդան Այվազյանին ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ում խիստ նկատողություն էին հայտնել այն բանից հետո, երբ նա հրապարակավ սատարել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` կառավարության դեմ արած հայտարարությանը»,- հավելում է թերթը:

No comments:

Post a Comment