Popular Posts

Tuesday, December 20, 2011

Ռուս իրավապահները խախտել են մարդկանց`կյանքի իրավունքը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել 2002-ի աշնանը Մոսկվայի Դուբրովկայի մշակույթի կենտրոնը` իրավապահների կողմից գրավման տուժածների բողոքների գործով:
Դատարանը վճռել է, որ կենտրոնի գրոհի ժամանակ իրավապահները խախտել են մարդկանց` կյանքի սահմանադրական իրավունքը: Վճռի համաձայն Ռուսաստանի իշխանությունները պետք է տուժածներին վճարեն 9-ից 66հզ եվրո վճարեն բոլոր տուժածներին:
Դուբրովկայի կենտրոնի զոհերի ու տուժածների բողոքների գործը դատարան էր ներկայացվել դեռևս 2003-ին, սակայն դատական գործընթացը սկսվել էր միայն 2007-ին: Բողոքում նշվում էր, որ գրոհի ժամանակ իրավապահները կիրառել էին անհայտ գազ, ինչը հանգեցրել էր ահաբեկիչների ու պատանդների մի մասի մահվան:
Ահաբեկիչները 2002 հոկտեմբերին հարձակվել էին Դուբրովկայի մշակույթի տան վրա, որտեղ այդ պահին գնում էր «Նորդ-օստ» մյուզիքլը: Պատանդ էր դարձել 923 մարդ, որոնցից 130 ոստիկանական գորհի ժամանակ զոհվել էր:

No comments:

Post a Comment