Ինչպես տեղեկացնում է Reuters–ը, AT&T–ն հրաժարվել է գնել T-Mobile USA–ը։ Նման որոշում կայացվել է գործարքի հավանության անհնարինության վերաբերյալ ամերիկյան կարգավորիչ մամնի միանշանակ հայտարարությունից հետո։ Հիմա AT&T–ը ստիպված կլինի բջջային կապի շուկայում իր վիճակը կայունացնելու այլընտարնքային տարբերակներ փնտրել։
Միևնույն ժամանակ Deutsche Telekom–ը կրկին ստիպված կլինի որոշել T-Mobile USA–ի հետ կապված իր հետագա քայլերը։ Նախկինում որոշվել էր ԱՄՆ–ի շուկայից դուրս գալու նպատակով վաճառել T-Mobile USA–ը և կենտրոնանալ եվրոպական շուկայի վրա։ Միևնույն ժամանակ այս գործարքը AT&T–ին թույլ կտար առաջ անցնել Verizon Wireless–ից ու շուկայից դուրս մղել Sprint Nextel ընկերությանը։
Հիշեցնենք, որ 2010թ. մարտին AT&T–ն Deutsche Telekom–ի հետ պայմանավորվեց 39 մլրդ դոլարով գնել T-Mobile USA–ը։ 2011թ. օգոստոսի 31–ին Բարաք Օբամայի վարչակազմը սառեցրեց գործարքը։ Արդարադատության նախարարության կարծիքով՝ «գործարքը զգալիորեն կկրճատի մրցակցությունը շուկայում»։ Նոյեմբերի 22–ին ԱՄՆ–ի դաշնային հանձնաժողովը իր համաձայնությունը հայտնեց նախագահի վարչակազմի դիրքորոշման հետ։
Հատկանշական է, որ AT&T–ն այնքան վստահ էր պայմանագրի հաստատման վրա, որ գործարքի չկայացման դեպքում խոստացել էր Deutsche Telekom–ին վճարել 3 մլրդ, իսկ անմիջականորեն T-Mobile USA–ին՝ 1 մլրդ դոլար տուգանք։
No comments:
Post a Comment