Popular Posts

Tuesday, December 20, 2011

Լեդի Հակոբի եղբորորդու բնակարանը խուզարկելիս հայտնաբերվել է Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքը



«Հրապարակ»-ի տեղեկություններով` Մալաթիա-Սեբաստիա շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության կասկածանքով վերջերս ձերբակալված կալված Ստեփան Հակոբյանի (Լեդի Հակոբի եղբորորդին) բնակարանը խուզարկելիս հայտնաբերված զենքերի թվում է եղել նաև նախկին վարչապետ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքը:

«Այն «Բերետա» տեսակի ատրճանակ է, որն Անդրանիկ Մարգարյանը նվիրել է 2002 թվականին: Հիշեցնենք, որ Ստեփան Հակոբյանը հետախուզվում էր դեռևս 2007 թվականից: Ուշագրավն այն է, որ հետախուզվելուց հետո էլ իրավապահ մարմինները չեն փորձել խուզարկել սպանության մեջ կասկածվողի բնակարանը և առգրավել զենքերը, առավել ևս, որ դրանք հաշվառված զենքեր են, և դրանց մասին տեղյակ են եղել»:

No comments:

Post a Comment