Popular Posts

Tuesday, December 20, 2011

այնքան, ինչքան ճանապարհային ոստիկաններին է հասնում


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանն առաջիկայում կոչով դիմելու է հասարակությանը` նրանցից խնդրելով ոստիկանությանը տրամադրել այս կամ այն իրավախախտման մասին պատմող տեսանյութեր, որտեղ հստակ կերևան օրը, ժամն ու երթևեկության կանոնները խախտող ավտոմեքենան կամ քաղաքացին: Տեսանյութի դիմաց ոստիկանությունը խրախուսական գումար կտա քաղաքացիներին: 

Ըստ թերթի, այս լուրը ոչ միայն զվարճացրել է շատերին, այդ թվում և` ոստիկաններին, որոնց դուր էր եկել հայտնի հեռուստահերոս Լորիսի հետ համեմատության հատվածը, այլև լուրջ հետաքրքրություն է առաջացրել: Շատ քաղաքացիներ զանգահարում են խմբագրություն և հետաքրքրվում, թե ոստիկանությունն ինչքա՞ն գումար է տալու մեկ տեսանյութի համար:

Թերթը պարզել է, որ գումարը կախված կլինի իրավախախտման համար սահմանվելիք տուգանքի չափից: Այն կկազմվի տուգանքի 30 տոկոսի չափով: Այսինքն` եթե վարորդին քաղաքացու տեսանյութի հիման վրա տուգանեն 10 հազար դրամի չափով, քաղաքացուն կտրամադրվի 3 հազար դրամ. այնքան, ինչքան ճանապարհային ոստիկաններին է հասնում աշխատավարձի տեսքով»:

No comments:

Post a Comment