Popular Posts

Friday, December 2, 2011

արգելք է դրվել iPhone սմարթֆոնների օգտագործման վրա. Սիրիա


Սիրիայի իշխանությունների կողմից արգելք է դրվել iPhone սմարթֆոնների օգտագործման վրա: BBC-ի հաղորդմամբ նման տեղեկատվություն են տարածել Գերմանիայի և Լիբանանի ԶԼՄ-ները:

ԶԼՄ-ների տրամադրության տակ է հայտնվել Սիրիայի ֆինանսների նախարարության մի հրաման, ուր իշխանությունները նախազգուշացնում են երկրի տարածքում iPhone-ի կիրառման արգելքի մասին:
Նման կերպ սիրիական իշխանությունները փորձում են կանխել երկրում տիրող իրավիճակի մասին տեղեկության տարածումը:
Կառավարության որոշումով արգելվել է նաև Apple սմարթֆոնների նոր խմբաքանակների Սիրիա ներմուծումը:
Սիրիայում գործող իշխանության դեմ ցույցերի և բախումների սկսվելուց հետո բազմաթիվ միջազգային ԶԼՄ-ների արգելվեց երկիր մուտք գործելը: Այդ պատճառով տեսանյութերի մեծ մասը նկարահանվում է ցուցարարների կամ ականատեսների կողմից:

No comments:

Post a Comment