Popular Posts

Tuesday, December 20, 2011

Սիրիայում զենք վաճառողները մահապատժի կենթարկվեն


Սիրիայում զենք վաճառողները կդատապարտվեն մահվան. «երկրում արյունահեղությունների վերացմանը միտված» որոշում է ստորագրել նախագահ Բաշար Ասադը:
Սիրիա հանցավոր ճանապարհով զենքի մատակարարման համար նախատեսված է 15 տարվա ազատազրկում, իսկ նրանք, ովքեր կվաճառեն զենքը գրոհայիններին ահաբեկություններ կամ սպանություն իրականացնելու համար, կդատապարտվեն մահվան:
Իշխանությունների խիստ միջոցառումներն ուղղված են իսլամիստներին, որոնք գումար և զինամթերք են ստանում արտերկրից:
Խստագույնս կպատժվեն նաև այն զինվորականները, որոնք կլքեն իրենց պաշտոններն ու կանցնեն ընդդիմության շարքերը: Ինչպես հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը, միայն վերջին օրերին մահապատժի են ենթարկվել 72 զինծառայողներ:
Հիշեցնենք, որ երեկ Սիրիան ստորագրել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ներկայացուցիչների մուտքը երկիր թույլ տալու վերաբերյալ արձանագրությունը: Ինչպես հայտնել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ- Արաբին, դիտորդները Սիրիա կժամանեն 72 ժամվա ընթացքում:
Նախագահ Ասադի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները Սիրիայի տարբեր քաղաքներում շարունակվում են 2011 թ. մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ժամանակահատվածում Սիրիայում ավելի քան 3500 մարդ է զոհվել։

No comments:

Post a Comment