Popular Posts

Monday, December 5, 2011

Ռուսական ավիակիրն ուղևորվում է դեպի Սիրիայի ափերը

Ծանր ավիակիր հածանավ «Ադմիրալ Կուզնեցով»-ը դեկտեմբերի 6-ին կուղևորվի երկու ամիս տևողությամբ արշավի՝ Միջերկրական ծովում, որտեղ կմասնակցի միջազգային զորավարժություններին, ինչպես նաև կայցելի Սիրիայի Տարտուս նավահանգստում գտնվող ռուսական բազան: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Մինչ այդ զինվորականները հայտարարում էին, որ արշավը կապված չէ Սիրիայում առկա լարված վիճակի հետ:

Հիշեցնենք, որ մարտ ամսից սկսած՝ Սիրիայում շարունակվում են հակակառավարական ելույթները, որոնց արդյունքում, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, զոհվել է 4000 մարդ, իսկ իշխանության տվյալների համաձայն՝ 1500 մարդ, որից 1100–ն անվտանգության ծառայության աշխատակիցներ:

No comments:

Post a Comment