Popular Posts

Saturday, December 17, 2011

Եթե ՀԱԿ-ից պաշտոնական առաջարկ ստանանք՝ կընդունենք հրավերը


Եթե «Ժառանգություն» կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսից պաշտոնական առաջարկ ստանա՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակել, ապա կընդունի հրավերը- հայտարարեց «ժառանգական» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Մենք դեռևս տեղյակ չենք՝ ինչ է ուզում ՀԱԿ-ը: Երբ ավելի հստակեցնեն և պաշտոնական առաջարկ ստանանք, կընդունենք այն: Միաժամանակ, հիմնական խնդիրների լուծումների առնչությամբ, որոնք շարադրված էին ՀՅԴ հետ մեր համատեղ հռչակագրում, անգամ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստացանք: Այդ հռչակագրում ներկայացված էին «Ժառանգության» պատրաստած այլընտրանքային առաջարկները: Այն խնդիրները, որ նշել է ՀԱԿ-ը, բացառությամբ մեզ համար անընդունելի մի քանիսի, ընդունելի են: Ցուցակների հրապարակայնացման, տեսաձայնագրման և այլնի մասին դրույթներն արդեն իսկ կան, հետևաբար նոր բան հնարավոր չէ անել»,- ասաց Սաֆարյանը:


ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ակնարկել էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակելու շուրջ «Ժառանգության» և ՀՅԴ հետ հնարավոր համագործակցության մասին: 

No comments:

Post a Comment