Popular Posts

Saturday, December 17, 2011

Օբաման Մեդվեդևի հետ քննարկել է Մոսկվայում տեղի ունեցած ցույցերը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումները հետաքննելու մտադրությունը: Նա իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է Մոսկվայում վերջերս տեղի ունեցած ցույցերը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Օբամայի մամլո քարտուղար Ջեյ Քարնիին: 

Օբամայի և Մեդվեդևի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին: Օբաման շնորհավորել է Մեդվեդևին ԱՀԿ-ին պաշտոնապես անդամակցելու կապակցությամբ և հայտնել, որ պատրաստվում է շարունակել երկու երկրների մերձեցման քաղաքականությունը: 

«Նախագահները նաև քննարկել են Ռուսաստանի վերջին ընտրությունները և ցույցերը: Օբաման... ողջունել է Մեդվեդևի՝ դիմումները (խախտումերի շուրջ) հետաքննելու մտադրությունը: Բացի այդ, Օբաման ընդգծել է Ռուսաստանում տեղի ունեցած ցույցերի խաղաղ բնույթը և այն, թե ինչպես են Ռուսաստանի իշխանությունները նպաստել դրանց անցկացմանը»,- ասել է Քարնին: 

Նրա խոսքերով, Օբաման նշել է, որ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նման դիրքորոշումը» ամրապնդում է Ռուսաստանի մոդեռնիզացիայի քաղաքականությունը: 

Gazeta.ru-ն գրում է, որ Օբամայի և Մեդվեդևի հեռախոսազրույցի մասին Կրեմլի տարածած մամլո հաղորդագրության մեջ չի նշվում, որ ԱՄՆ նախագահը խոսել է ընտրությունների խախտումները հետաքննելու և ցույցերի մասին: 

No comments:

Post a Comment