Popular Posts

Friday, December 2, 2011

Անձնագրային վարչության պետը խաբել է


«Ես որևէ անձը հաստատող փաստաթուղթ չունեմ և չեմ կարողանում ստանալ: Այս տարվա հունիս ամսին ՀՀ Ոստիկանության անձնագրային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ն. Մուրադխանյանը ինձ ասաց, որ կտրամադրի կեցության կարգավիճակ երեք շաբաթվա ընթացքում, սակայն հետո խաբեց` հասկացնելով, թե իբր վերևներից են կարգադրել: Պարզվում է` ես պետք է խնդրանքով դիմեմ Սերժ Սարգսյանին, որ նա անվավեր ճանաչի Ռոբերտ Քոչարյանի արտաքսման հրամանը, սակայն ես Սերժ Սարգսյանին չեմ ճանաչում ՀՀ լեգիտիմ նախագահ, դրա համար էլ ես չեմ դիմի նրան»,- այսօր լրագրողների հետ հադիպմանն ասաց ֆրանսահայ ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը:
Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը 21 տարի առաջ իր ընտանիքի հետ միասին եկել է Հայաստան` մշտական բնակություն հաստատելու: Նա 4 տարի ապրել է Արցախում և 17 տարի` ՀՀ-ում: Ունեցել է ՀՀ քաղաքացիություն և անձնագիր: 2008թ. մարտյան դեպքերից հետո նրան ձերբակալել են, և նա երեք տարի անցկացրել է Վարդաշենի բանտում: Բանտարկության ժամկետը լրացել է, և նա այժմ ազատության մեջ է, սակայն դեռևս կա արտաքսման պահանջը, և նա չունի անձը հաստատող որևէ փաստաթուղթ:
«Միայն նրա համար, որ ես 2008թ. մասնակցել եմ Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքներին ու ակտիվորեն քարոզել եմ, որ այս հանրահավաքները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, Ռոբերտ Քոչարյանը որոշեց, որ ես վտանգ եմ ներկայացնում ՀՀ-ին և որոշեց ինձ արտաքսել ՀՀ-ից»,- ասաց Սարգիս Հացպանյանը` հավելելով, որ պատրաստվում է իր խնդիրը լուծել միմիայն իրավական հարթությունում` դիմելով դատարան: Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 5-ին վարչական դատարանում քննվելու է այդ հարցը:

No comments:

Post a Comment