Popular Posts

Tuesday, December 13, 2011

Թուրքիան տեղ չունի Եվրոմիության կազմում


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին «Մոնդի» հարցերին պատասխանելիս, թուրքական հանրային հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների երեկվա վկայությամբ, ասել է, որ ինքը չի փոխել Թուրքիայի մասին իր կարծիքը՝ ընդգծելով. «Թուրքիան տեղ չունի Եվրոմիության կազմում»:
Այնուհետև նա շարունակել է. «Նախ և առաջ Եվրոմիությունը կազմավորվել է Եվրոպայի համար: Որքան գիտեմ, քաղաքական մեծ ուժ և մեծ ազգ հանդիսացող մեր թուրք բարեկամները Փոքր Ասիայում են: Իհարկե, ես Թուրքիայի հետ հնարավորինս լավ հարաբերություններ եմ ցանկանում: Իմ կարծիքով, Թուրքիան կարևոր առաքելություն ունի, և դա Արևելքի ու Արևմուտքի միջև կամուրջի դերն է: Մի՞թե Թուրքիայի օգտին է այդ դերը թողած մեկ այլ կառույցին անդամակցելը: Կարծում եմ՝ նա դրանով կթուլանա»: 

No comments:

Post a Comment