Popular Posts

Monday, December 5, 2011

Օհանյանը «վերականգնել է բյուջեին հասցրած վնասը»

Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը հայտնել է, որ թեեւ Օհանյանը չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքը, այդուհանդերձ վերականգնել է պետբյուջեին հասցված վնասը:

Մարգար Օհանյանը  մեղարդվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացումներ կատարելու համար: Նա մեղադրվում է մարզային ոստիկանությանը տրամադրված խոշոր չափերի բենզինը յուրացնելու մեջ: Ճանապարհային ոստիկանության նախկին պետին առաջադրված մեղադրանքը կառուցվել է հիմնականում նրա չորս ենթակաների ցուցմունքների հիման վրա: «Չնայած ինքը իրեն մեղավոր չի ճանաչում, մեղքը չի ընդունում», - ասաց Վասակյանը. - «Ընտանիքի կողմից, մեր կողմից այդ գումարը հավաքվել է եւ վերականգնվել է… մի քանի տասնյակ միլիոն դրամները», «Քանի որ իր ղեկավարված Ճանապարհային ոստիկանությունում է դա կատարվել, եւ իր պատվի եւ արժանապատվության խնդիր էր դա, այդ իսկ պատճառով վերականգնվել է»: Վասակյանը հավելեց, որ եթե Մարգար Օհանյանը արդարացվի, ապա այդ գումարները կվերադարձվեն: Մարգար Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին եւ առաջիկայում կուղարկվի դատարան:

No comments:

Post a Comment