Պակիստանի սահմանապահների կողմից իրանցի երեք զինծառայողների ձերբակալությունից հետո, Իրանի իշխանությունները փակել են Պակիստանի հետ սահմանը:Այս մասին հաղորդում են Պակիստանի լրատվամիջոցները:
Երեկ երեկոյան իրանցի սահմանապահները, հետապնդելով սահմանն ապօրինի խախտողներին, ներխուժել են Պակիստանի տարածք: Սկսված փոխհրաձգության հետևանքով զոհվել է մեկ պակիստանցի: Դեպքից անմիջապես հետո պակիստանցի սահմանապահները ձերբակալել են իրանցի զինծառայողներին:
No comments:
Post a Comment