Popular Posts

Tuesday, January 31, 2012

պետք է լինեն լիդերներ և անբիծ մարդիկ


Եթե Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը կազմելու գործն անձնապես ՀՀՇ վարչության նախագահին մնար, ապա նա ցուցակի անունները կորոշեր համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Այս մասին Tert.am-ին ասաց Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը՝ նման քայլը պատճառաբանելով այսպես. «որպեսզի այդ անունները ժողովուրդը որոշեր, թե ով է իր՝ ժողովրդի քիմքին ավելի հարազատ »:
Նշենք, որ ՀՀՇ առաջնորդի վերջերս արած նմանատիպ հայտարարությունը , որ ՀԱԿ համամասնական ցուցակում պետք է լինեն նրանք, «ովքեր անբիծ են», «լիդեր» ու «դավաճան չեն», կարծես թե այնքան էլ միանշանակ չէր ընդունվել Կոնգրեսի անդամ կուսակցություններից «Հանրապետության» ներսում։ Մասնավորապես, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը այսօրվա մամուլում նախ հայտարարել էր, թե Արամ Մանուկյանը «մեկ-մեկ էքստրավագանտ բաներ է ասում», ապա ավելացրել, որ չի կարողանում հասկանալ, թե ինչ նպատակով է այդ ամենն ասել:
Առանց որևէ մեկին հակադարձելու, Արամ Մանուկյանը կրկնեց, թե ինչ նկատի ունի ինքը այս հայտարարությամբ՝ «որ ՀԱԿ համամասնական ցուցակում պետք է լինեն լիդերներ և անբիծ մարդիկ»:
Արամ Մանուկյանը չի բացառում, որ ՀԱԿ համամասնական ցուցակի կազմման ընթացքում կլինեն մարդիկ, որոնք կդժգոհեն, բայց այլ տարբերակ չկա: Հիշեցնենք, որ երեկվանից պաշտոնապես հայտնի դարձավ միայն այն, որ ՀԱԿ-ի համամասնական ցուցակի առաջին երկու «հորիզոնականները» կգլխավորեն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ստեփան Դեմիրճյանը:

No comments:

Post a Comment