Popular Posts

Thursday, January 19, 2012

ՕԵԿ-ն Արթիկում կառաջադրի Արթիկի ոստիկանապետի եղբորը



Շիրակի մարզի Արթիկ քաղաքն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում ՕԵԿ-ը ցանկանում է մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածուին:

«Այն կլինի Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի եղբայրը՝ Հունան Պետրոսյանը, որը Մեղրաշենի գյուղապետն է: Փաստորեն, այս ընտրարատածքում իրար դեմ մրցելու են անկուսակցական ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանն ու Հունան Պետրոսյանը»:

Վարագյանը դեռևս անցած տարի ասել է, որ անպայման առաջադրելու է իր թեկնածությունը: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ականին, ապա ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանը փոխանցել է, որ իրենց կուսակցությունում ոʹչ ՕԵԿ համամասնական, ոʹչ մեծամասնական ընտրակարգով թեկնածուների մասին քննարկում չի եղել:

No comments:

Post a Comment