5
HayNews.am-ի տեղեկություններով, առաջիկա օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մեկնելու է Ֆրանսիա՝ Նիցցա քաղաք, համայնքի ներսում խորացող երկպառակությունը լուծելու համար:
Հիշեցնենք, որ Նիցցայի հայկական համայնքը վերջին տարիներին մասնատված է երկու մասի: Բուն նիցցահայերը, Հայաստանից եւ Մերձավոր Արեւելքից մեկնած մեր հայրենակիցների եւ մի քանի պոլսահայերի միջեւ առկա խնդիրը, որը վերաբերում է համայնքին պատկանող Պարսամյան կրթական համալիրին, ինչպես նաեւ եկեղեցուն, դեռեւս չի հաղթահարվել: Համայնքի հիմնական հատվածը մի քանի պոլսահայերի մեղադրում է Նիցցայում թրքամետ քաղաքականություն վարելու, Ֆրանսիայում բնակվող հայաստանցիների նկատմամբ արհամարհական վերաբերմունքի, եկեղեցին «սեփականաշնորհելու» մեջ: Խնդիրն այն աստիճան էր խորացել, որ մի քանի անգամ հասել էր ձեռնամարտի, որի հետեւանքով նիցցահայերի մեջ ազդեցիկ դիրք ունեցող Ժիրայր Փոլադյանին ձերբակալել էին, նոր հետո գրավով ազատ արձակել՝ պոլսահայերի հետ ունեցած տհաճ միջադեպի համար: Այժմ իրավիճակն այն աստիճան է սրվել, որ Կաթողիկոսը շտապ մեկնում է Ֆրանսիա՝ խնդրին վերջնական լուծում տալու նպատակով:
No comments:
Post a Comment