Popular Posts

Sunday, January 22, 2012

Ադրբեջանցիները նամակ են հղել Ֆրանսիայի խորհրդարանին


Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ Ֆրանսիայի Սենատի կողմից քննարկվելիք Հայոց ցեղասպանության ժխտումը  քրեականացնող օրինագծի։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ակցիան անցկացվել է «Կորչի հայ–ֆրանսիական բարեկամությունը, «Կորչի հայ–իրանական բարեկամությունը, «Կեցցե, Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամությունը» կարգախոսներով։
Ակցիայի ավարտին կազմակերպիչները Ֆրանսիայի խորհրդարանին հասցեագրված նամակ են փոխանցել դեսպանություն։
Հունվարի 23–ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։

No comments:

Post a Comment