Թուրքական Today's Zaman թերթի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների գծով ԵԽ հանձնակատար Թոմաս Համարբերգը Թուրքիային կոչ է արել անկախ և ընդարձակ հետազոտություն անցկացնել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված իրադարձությունների (Հայոց ցեղասպանության) շուրջ.
Համարբերգը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև կսկսվի մերձեցման իրական գործընթաց։ Նա ընդգծել է նաև, որ դեմ է նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին և նմանատիպ նախաձեռնություններին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ կայացված դատավճռից հետո Համարբերգը հայտարարել էր, որ իրեն ցնցել և խորապես զարմացրել է դատարանի կայացրած այդ վճիռը, որում հերքվում էր, որ Դինքի սպանությունը կազմակերպված է եղել հանցավոր խմբի կողմից։

No comments:
Post a Comment