Popular Posts

Monday, January 23, 2012

ՀԷՑ-ի աշխատակիցներին առանց հիմնավորման ազատել են աշխատանքից



Համաձայն տեղեկությունների՝օրերս աշխատանքից ազատվել են ՀԷՑ ՓԲԸ Եղվարդի մասնաճյուղի աշխատակից Ժիրայր Սողոմոնյանն ու Հրազդանի մասնաճյուղի իրացման բաժնի պետ Աշոտ Ասրյանը:

«Ընդ որում՝ նրանց աշխատանքից ազատել են առանց որևէ մեկնաբանության՝ միայն ասելով. «Վաղվանից աշխատանքի չգաս, ազատված ես»: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի առկայության դեպքում գործատուն պարտավորվում է աշխատանքից ազատելուց երկու ամիս առաջ այդ մասին զգուշացնել աշխատակցին»,- գրում է թերթը և հավելում.

«Մեր տվյալներով՝ նրանց աշխատանքից ազատել են քաղաքական հայացքների պատճառով, քանի որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի կողմնակիցներն են»:

ՀԷՑ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը, սակայն, հերքել է Սողոմոնյանին և Ասրյանին աշխատանքից ազատելու մասին լուրերը՝ ասելով. «Նրանք ազատված չեն»:

No comments:

Post a Comment