Popular Posts

Tuesday, January 31, 2012

Ամերիկան անցնելու է արհեստական ինտելեկտով անօդաչու սարքերի կիրառմանը


Առաջիկա 30 տարում ԱՄՆ զինված ուժերը անցնելու է արհեստական ինտելեկտով կառավարվող անօդաչու սարքերի կիրառմանը, որոնք օժտված կլինեն օբյեկտների ոչնչացման մասին ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությամբ: Reuters-ը գրում է, որ դա հնարավոր կդառնա գերարագ համակարգիչների ստեղծման և նոր ծրագրային ապահովման շնորհիվ:
Նման ռոբոտների կիրառման էթիկական հարցերի շուրջ քննարկումները սկսվել էին հունվարի 26-ին այն բանից հետո, որ Պենտագոնը հայտարարել էր 100 հազ անօդաչուների գնման մասին: Դրանք ներկայում լայնորեն կիրառվում են Աֆղանստանում:
Այդ տեսակի անօդաչու սարքերը կառավարվում են հատուկ օպերատորների կողմից, սակայն նախատեսվում է մինչ 2047-ը «ամբողջությամբ բացառել մարդկային գործոնը»: Դրանք աշխատելու են «Դիտարկում-կողմնորոշում-որոշում-գործողություն» սխեմայով, որը հիմա արվում է մարդու կողմից, սակայն զինվորականները կկարողանան չեղյալ համարել անօդաչու սարքերի ընդունած որոշումները:
«Համակարգերը կկարողանան մարտական որոշումներ կայացնել և գործել իրավական դաշտում, առանց մարդկային գործոնի», - ասված է Պենտագոնի զեկույցում:  

No comments:

Post a Comment