Popular Posts

Friday, January 27, 2012

Ռուսաստանում առաջիկա տարիները նման կլինեն «անիծյալ 90-ականներին»

Ռուս քաղաքական գործիչ, «Ռոսնանո» ընկերությոն տնօրեն Անատոլի Չուբայսն ասել է, թե առաջիկա 5-7 տարին Ռուսաստանում իրավիճակը կնմանվի «մռայլ, ծանր, դրամատիկ, անիծյալ 90-ականներին»:

Россия 24 ալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ քաղաքականության մեջ կանխատեսում է լայնածավալ և միանքամայն ցավալի վերափոխումներ: 

«Մեր մոտ տնտեսական համակարգը, դժարություներով, բայց այնուամենայնիվ զարգանալով, վերջին 10-15 տարիների ընթացքում զուգորդվում է քաղաքական դեգրադացմամբ: Այդ դեգրադացիան այսօր դուրս է սպրդել և դրանից ստիպված ենք ձերբազատվել»,- նշում է Չուբաիսը:

Բոլոր այդ փոխակերպումների ընթացքում կայունության պահպանման վրա կարելի է հույս դնել միայն այնքանով, որքանով որ իշխանություններն ունակ կլինեն այդ ծավալի բարեփոխումեր իրականացնել` ավելացրել է Չուբաիսը:

No comments:

Post a Comment