Նիկոլա Սարկոզին կհեռանա քաղաքականությունից, եթե պարտություն կրի գարնանը սպասվող նախագահական ընտրություններում, հաղորդում է Itar-tass-ը:
Ֆրանսիայի նախագահն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում` մասնավոր կարգով: Ասվածը, սակայն, նախատեսված չի եղել հրապարակման համար: Այնուամենայնիվ մի շարք ֆրանսիական հրատարակություններ հնարավոր են համարել տարածել իրենց նախագահի այս խոսքերը:
«Պարտվելու դեպքում ես կդադարեցնեմ քաղաքական գործունեությունս», - ասել է Սարկոզին:
Միաժամանակ նա նկատել է, որ ամեն դեպքում պատրաստվում է նախագահության երկրորդ մանդատից հետո հեռանալ քաղաքականությունից: 2007-ին Ֆրանսիայի նախագահ ընտրված Սարկոզիի համար շուտով ավարտում է պաշտոնավարության շրջանը:
Հերթական նախագահական ընտրությունները Ֆրանսիայում նախատեսված են ապրիլի 22-ին: Ի տարբերություն այլ թեկնածուների Սարկոզին առայժմ պաշտոնապես նույնիսկ չի հայտարարել իր մասնակցության մասին: Ըստ նրա մերձավոր շրջանակի` Սարկոզին այդ մասին հստակ և պաշտոնական հայտարարություն կանի հավանաբար մարտին: Մինչ այս Սարկոզին հայտարարել էր, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո կցանկանար նորից իրավաբանական գործունեություն ծավալել:
No comments:
Post a Comment