Popular Posts

Thursday, January 26, 2012

Գինգրիչը համոզված է, որ պաղեստինցիները «հորինված» մարդիկ են



ԱՄՆ Հանրապետկան կուսակցության ներկայացուցիչ Նյութ Գինգրիչը փորձել է պաշտպանվել այն բանից հետո, երբ կուսակցության նախագահական ընտրությունների բանավեճի ժամանակ նրան մեղադրել էին պաղեստինցիներին «հորինված» մարդիկ համարելու մեջ:

Associated Press-ը հաղորդում է, որ պաղեստինյան ծագում ունեցող անձը հարցրել էր Գինգրիչին, թե ինչպես նա կարող է ասել, որ պաղեստինցիները «հորինված են»:

Գինգրիչը, իր հայտարարությունը կրկնելով, ասել է, որ պաղեստինցիները իրականում իսկապես հորինվել են 1970 թվականին, քանի որ մինչ այդ նրանք պարզապես հայտնի էին որպես արաբներ:

Գինգրիչը նաև հստակեցնում է, որ Իսրայելի աջակիցն է: Նա ասում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բավական աջակցություն ցույց չի տվել Իսրայելին Պաղեստինի հետ հակամարտությունում:

No comments:

Post a Comment