Popular Posts

Monday, January 23, 2012

ԱՄՆ սենատորին ձերբակալել են օդանավակայանում



ԱՄՆ սենատոր Ռենդ Պոլին ձերբակալել են Նեշվիլ քաղաքի օդանավակայանում: Նա հրաժարվել է ու թույլ չի տվել, որ ոստիկանները զննեն իրեն, այդ պատճառով համապատասխան մարմնի ներկայացուցիչները ձերբակալել են սենատորին:

Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, օդանավակայանում վնասվել է սքաները, և աշխատակիցները ստիպված են եղել անձամբ զննել մարդկանց:

Սենատորը ձերբակալության հետևանքով ուշացել է Վաշինգտոն թռչող ինքնաթիռից ու չի մասնակցել Սենատի նիստին:

Անվտանգության ներկայացուցիչները նշել են, որ սենատորին չեն ձերբակալել, պարզապես չեն թողել նստի ինքնաթիռ, քանի որ վերջինս թույլ չի տվել իրեն զննել:

No comments:

Post a Comment