Popular Posts

Tuesday, January 24, 2012

Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդին արգելում են մասնակցել նախագահական ընտրություններին



ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հայտնել է, որ ընդդիմության առաջնորդին չի թույլատրվի մասնակցել մարտին կայանալիք նախագահական ընտրություններին:

Associated Press-ը հաղորդում է, որ ռուսական լրատվական գործակալությունների հաղորդմամբ՝ ԿԸՀ–ի քարտուղար Նիկոլայ Կոնկինն ասել է, որ հանձնաժողովն այս շաբաթ պաշտոնապես կարգելի Գրիգորի Յավլինսկուն մասնակցել ընտրություններին: Որոշումն ընդունվել է, քանի որ պարզվել է, որ նրա առաջադրվելու համար ներկայացված հարյուր հազարավոր ստորագրություններն իրականում կեղծ են եղել:

Յավլինսկին լիբերալ Yabloko կուսակցության առաջնորդն է և վարչապետ Վլադիմիր Պուտինի քննադատներից է: Պուտինը մարտի 4-ին կայանալիք ընտրություններում ձգտում է նորից ստանալ նախագահությունը:

Յավլինսկու թեկնածության մերժումն, ամենայն հավանականությամբ, ավելի կմեծացնի քաղաքական լարվածությունը երկրում, որը սկսվել էր խորհրդարանական ընտրություններում՝ խարդախությունների և անօրինությունների պատճառով:


No comments:

Post a Comment