Popular Posts

Thursday, January 26, 2012

Արթուր Թամրազյանը բացահայտ ցույց է տալիս իր կաշկանդվածությունը ԲՀԿ-ական մարզպետից



ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը գրեթե օր ու մեջ հայտարարում է, որ հայաստանյան դատական համակարգը վստահության խնդիր ունի:

«ժողովուրդ»-ը համաձայն է նախարարի հետ, քանի որ օրաթերթի դեմ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցը քննող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը բացահայտ ցույց է տալիս իր կաշկանդվածությունը ԲՀԿ-ական մարզպետից: Նա երեկվա դատական նիստի ընթացքում մերժել է «ժողովուրդ»-ի ներկայացուցչի գրեթե բոլոր միջնորդությունները:

«Զավեշտն այնտեղ է հասել, որ երբ միջնորդություն է ներկայացվել մարզպետին դատարան հրավիրելու կապակցությամբ, դատավորը, փոխանակ քննելու այն, մարզպետի փաստաբաններին հորդորել է գնալ և ճշտել՝ գործադիր իշխանության ներկայացուցիչ Պողոսյանը ցանկանո՞ւմ է դատարան գալ, թե՞ ոչ: Այսպես եթե շարունակվի, դատավորը կսկսի նիստեր հրավիրել՝ կախված մարզպետի տրամադրությունից: Մինչդեռ նրա գործառույթը միջնորդությունը բավարարելը կամ մերժելն է:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը հիշել է, որ պետք է պայքարել ժողովրդավարական արժեքների, իրավունքների ու ազատությունների համար, ապա կարծում ենք, որ պետք է իր քվոտայով նշանակված տեղական իշխանիկին հորդորի ներկայանալ դատարան և ապացուցել, որ կաշառակեր չէ:

Ինչո՞ւ է մարզպետը խուսափում «ժողովուրդ»-ի հետ դեմ առ դեմ հանդիպումից»,- հավելում է թերթը: 

No comments:

Post a Comment