Popular Posts

Friday, January 27, 2012

Եվրամիությունը հետաքրքրված է Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի միասնական էներգետիկ համակարգի ստեղծումով

Եվրամիությունը հետաքրքրված է համագործակցել Թբիլիսիի հետ` Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի միասնական էնէրգետիկ համակարգ ստեղծելու նպատակով, հայտնում է apsny.ge-ն: Այդ մասին վրաց լրագրողներին Դավոսում հայտնել է էներգետիկայի եվրակոմիսար Գյունտեր Էտինգերը Վրաստանի վարչապետ Գիլաուրիի հետ հանդիպումից հետո:

Էտինգերի խոսքերով «էներգետիկան ԵվրոպաՅի և Վրաստանի համագործակցության հիմնական կողմերից է»: Եվ քանի որ Վրաստանը տարածաշրջանի ամենակարևոր տրանզիտային երկիրն է, ԵՄ-ն ցանկանում է համագործակցել Թբիլիսիի հետ` ստեղծելու միասնական էներգետիկ ցանց Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի միջև, ինչը շահավետ կլինի բոլոր երկրներին:

Վրաստանի վարչապետը քննարկել է նաև ադրբեջանական գազը Վրաստանի սևծովյան ափ հասցնելու, այնտեղից էլ Ռումինիա և այլ եվրոպական երկրներ ուղարկելու մասին առաջարկը:

No comments:

Post a Comment