Facebook-ում ստեղծվել է նոր էջ՝ «Ժողովուրդն ընդդեմ Վովա Գասպարյանի»: Նախաձեռնության հեղինակը «Բանակն իրականում» ՔՆ անդամ Լալա Ասլիկյանն է, ով նախաձեռնության պատին մի հատված է մեջբերել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի` ընդդեմ ոստիկանապետի հայցադիմումի պահանջից, որտեղ նշվում է, որ ՊՆ փոխնախարար եղած ժամանակահատվածում Վլադիմիր Գասպարյանի մի քանի հայտարարություններն` ուղղված «Բանակն իրականում» ՔՆ-ին, զրպարտություն են, որը իր մեջ պարունակում է վիրավորանք և վնաս են հասցնում կազմակերպության գործարար համբավին, արժանապատվությանը և միաժամանակ ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած ծնողներին:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը ընդդեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի. արդեն նշեցինք, որ հայցի պատճառը Վլադիմիր Գասպարյանի դեռևս պաշտպանության փոխնախարարի կարգավիճակում տված հարցազրույցներն են:
Վ.Գասպարյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում կառավարության շենքի մոտ բողոքող որդեկորույս մայրերի, սգավոր հարազատների, բանակում առկա խնդիրներով մտահոգ քաղաքացիների ու իրավապաշտպանների հասցեին ասել էր. «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու»:
«Զինուժ» ծրագրին տված հարցազրույցում էլ Վ. Գասպարյանն ասել էր.. «Ո՞նց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է՝ ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, աներկիր, անշնորհք, ուրիշին դուր գալու, ուրիշին ծառայելու, նոքարի, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարել է. «Մեր կազմակերպությանը և ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորանք հասցնելու համար պատասխանող Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել և նրանից հօգուտ մեր կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա: Վլադիմիր Գասպարյանին՝ մեր կազմակերպությանը և ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին զրպարտելու համար պարտավորեցնել լրատվական նույն միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ նրանից հօգուտ մեր կազմակերպությանը բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա» :

No comments:
Post a Comment