Popular Posts

Monday, January 23, 2012

Էրդողանը սպառնացել է երբեք այլեւս չայցելել Ֆրանսիա


Ֆրանսիական Սենատում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինածի ընդունումը տապալելու համար Թուրքիան հակաֆրանսիական արշավը շարունակում է:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր սպառնացել է երբեք այլեւս չայցելել Ֆրանսիա, եթե այս երկրի Սենատն ընդունի հերքումը քրեականացնող օրինագիծը: Սենատի քննարկումներից առաջ Թուրքիայի վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով. "Հասկանալի չէ՞, թե ինչո՞ւ է Սարկոզին իր քաղաքական շահերի համար օգտագործում պատմաբանների որոշելիքը: Այսօր Սենատի որոշում է կայացվելու: Ըստ այդ որոշման՝ մենք էլ որոշում ունենք":
Իրենց որոշումներն Էրդողանը չի մանրամասնել, թերեւս դրանց մասին հայտարարվել էր դեռ Ազգային ժողովի որոշումից հետո: Փոխարենը, Դավութօղլուն հանդես է եկել հերթական սպառնալից հայտարարությամբ։
"Նոր պատժամիջոցներ են լինելու, եւ դրանք կշարունակվեն այնքան, մինչեւ փոխվի Ֆրանսիայի վերաբերմունքը",- ասել է Դավութօղլուն:
Միեւնույն ժամանակ, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշներն է մեկնաբանություններ տվել՝ ասելով, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը տվյալ պահին, անշուշտ, ունի նախընտրական բնույթ: Այդուհանդերձ, Քուշներն ընդունել է, որ ժխտումն ու բացասումը հանցագործություններ են, եւ ոչ ոք իրավունք չունի ասելու, թե Հայոց ցեղասպանություն չի եղել:

No comments:

Post a Comment