Popular Posts

Tuesday, January 31, 2012

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձեռք կբերի Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տունը


«Սա ինձ համար լուսապսակ սրբություն, եկեղեցի կառուցելու նման մի բան է»,-նշեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով, ինչպես այսօր հայտնի դարձավ իր սեփական միջոցներով ձեռք կբերի Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տունը:
Իր նախաձեռնությունը Ղուկասյանն այսպես բացատրեց. «որ մեր Ամենայն հայոց բանաստեղծի տունը գնենք և հատկացնենք մեր ժողովրդին»:
 Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը լրագրողներին հայտնել էր, որ բնակարանը գնելու բանավոր պատրաստակամությունից բացի`Ղուկասյան եղբայրները նաև պարտավորագիր են տվել ԳՄ նախագահին այդ մասին:
Գյումրու քաղաքապետը  տեղեկացրեց, որ Թումանյանի բնակարանը գնելու ցանկություն վաղուց ուներ և այդ մասին հայտնել էր: «Բայց ասացին, որ բարերար կար, չգիտեմ էլ ով է եղել, բայց երեկ ԳՄ նախագահ Լևոն Անանյանը ինձ ասաց, որ չի ստացվել, գումարը չկա և ես շատ ուրախացա»,- մանրամասնեց Վարդան Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ մեծանուն գրողի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը տեղեկացրել էր, որ իր պապի` Թբլիսիում գտնվող տունն արդեն գնորդ ունի որն, ի դեպ, մտադրություն էր հայտնել գործարքից հետո այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով:

No comments:

Post a Comment