Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին նվիրված խորհրդարանական ընդդիմության հրավիրած այսօրվա համաժողովին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անսպասելի հայտարարել է, որ իր համար ևս ընդունելի է «Ժառանգության» և ՀՅԴ-ի առաջարկը: Չնայած Զոհրաբյանը շեշտել է, որ արտահայտում է իր անձնական կարծիքը, հայտարարության անսպասելիությունն այն է, որ ԲՀԿ-ն կոալիցիայի հեղինակած նոր Ընտրական օրենսգրքի համահեղինակ է:
«Չեմ կարծում, որ այդ մասին հայտարարություն անողները ազնիվ են, և այստեղ ես նախընտրական քաղաքական հնարքի տարրեր եմ տեսնում այդ կարգի հայտարարություններում»,- հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս հիշեցրեց, որ նոր Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ, բացառությամբ մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչների, խորհրդարանական այլ ուժերի համար այս հարցը սկզբունքային չի եղել, և Շարմազանովն էլ նրանցից հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ բարձրաձայնումներ չի լսել: ՀՀԿ մամուլի խոսնակը այս համատեքստում հիշեցրեց, որ ԲՀԿ-ն ևս Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած լրամշակված ԸՕ-ի մշակողներից է:
«Կարծում եմ, որ քաղաքական ուժերը այս հարցում ընկել են ոչ թե բովանդակության, այլ ձևի հետևից»,- ամփոփեց ՀՀԿ մամուլի խոսնակը և մանրամասնեց, որ «բովանդակության» տակ պետք է հասկանալ ազատ, արդար ընտրությունների անցկացում:
Հանրապետական պատգամավորը նաև կրկնեց օրերս Երևանում գտնվող Ջոն Պրեսկոտի այն խոսքերը, որ մեծամասնական կամ համամասնական ընտրակարգերի առկայությունը այս կամ այն երկրում չի կարող համարվել ժողովրդավարության ցուցիչ: Մանավանդ, որ բոլոր ընտրակարգերն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները:

No comments:
Post a Comment